‘Ռուսաստանը կարող է պահանջել վերանայել Բայկոնուրի վարձակալության պայմանները’

841

Ղազախստանը 2013 թ. Ռուսաստանին թույլ է տվել Բայկոնուր տիեզերակայանից արձակել ընդամենը 12 «Պրոտոն-M» կրող հրթիռներ՝ պահանջված 17-ի փոխարեն: Այդ առնչությամբ Ռուսաստանը կարող է պահանջել վերանայել տիեզերակայանի վարձակալության պայմանները, այսօր Интерфакс-ին հաղորդել է ռուսաստանյան հրթիռատիեզերական ոլորտի անանուն աղբյուրը: «Իրավիճակի հետագա զարգացման հնարավոր տարբերակներից մեկը վարձավճարի չափի քննարկումն է (Ղազախստանը տարեկան 115 միլիոն դոլար է ստանում)՝այն համապատասխանեցնելով Բայկոնուրի կողմից վարձակալողին, այսինքն՝ Ռուսաստանին անհրաժեշտ գործառույթների կատարման մակարդակին », -ասել է լրատվական գործակալության աղբյուրը:

Նախորդ հոդվածը‘«Ես անփորձ պոլիտիկոս եմ». Խայտառակ թարգամություն Իվանիշվիլիի ու Սարգսյանի ասուլիսի ժամանակ (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Գվարդիոլան կդառնա աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիչը’