Ռուսաստանը կարող է տեղափոխվել Ասիայի ֆուտբոլի կոնֆեդերացիա

101

Ռուսաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Դենիս Սոլովյովը հայտնել է, որ առաջիկայում Ռուսաստանի ազգային հավաքականը կարող է հանդես գալ Ասիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայում:

«Այս պահին Եվրոպայում խաղալու հստակ հեռանկարներ չկան, ավելի լավ է ֆուտբոլ խաղալ, քան սպասել: Եթե Ռուսաստանի հավաքականը չընդգրկվի Եվրո-2028-ի վիճակահանության զամբյուղներում՝ իմաստ չեմ տեսնում սպասելու»,- «Известия»-ի հետ զրույցում նշել է Սոլովյովը:

Հիշեցնենք, որ նախորդ տարվա դեկտեմբերին ՈւԵՖԱ-ն Ռուսաստանին արգելեց մասնակցել Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման մրցաշարին, դրանից հետո ՈւԵՖԱ-ն և ՖԻՖԱ-ն ռուսական ակումբներին արգելեցին մասնակցել միջազգային մրցաշարերի՝ ռուսական զորքերի Ուկրաինա ներխուժման պատճառով:

Նախորդ հոդվածըՖրենկ Լեմպարդը կարող է գլխավորել ֆրանսիական ակումբը
Հաջորդ հոդվածըԿրկին կրակել են Վերին Շորժայի ուղղությամբ