‘Ռուսաստանը կարևորում է շփումները Հայաստանի և Ադրբեջանի մտավորականության միջև’

629

Ադրբեջանին և Հայաստանին առաջարկվել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով երկու երկրների նախագահների (նկատի ունի Իլհամ Ալիևին և Սերժ Սարգսյանին) ծրագրվող հանդիպումից առաջ անցկացնել մտավորականության հերթական հանդիպումը, այսօր Բաքվում լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի՝ միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը: «Մենք խորհրդակցություններ ենք անցկացնում ադրբեջանական կողմի հետ, Ադրբեջանի ԱԳՆ-ի հետ: Մենք նախկինում խոսել ենք մտավորականության հանդիպման հնարավորության մասին»,- ասել է նա Բաքվի III միջազգային մարդասիրական համաժողովի կուլիսներում: «Մենք արդեն վաղուց զբաղվում ենք դրանով,- հավելել է Շվիդկոյը:- Կարելի ընդունել ցանկացած քաղաքական որոշումը, բայց եթե ժողովուրդները չհասկանան, թե ինչու են ընդունվել այդ քաղաքական որոշումները, ապա չեն կատարի դրանք: Եթե ադրբեջանցի ժողովուրդը չհասկանա, թե ինչու է պետք հայկական կողմի հետ կնքել այս կամ այն համաձայնագիրը, և ընդհակառակը, ապա ոչինչ չի ստացվի»:

Այն հարցին, թե ինչպես է այդ առաջարկին արձագանքել հայկական կողմը, Շվիդկոյը պատասխանել է, թե ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Ադրբեջանում ընտրություններից հետո այդ հարցի շուրջ բանակցությունները կվերսկսվեն, փոխանցում է Interfax.az-ը:

Նախորդ հոդվածը‘Սիրիայում քիմիական զենքի զինաթափման առաջին փուլն ավարտվել է’
Հաջորդ հոդվածը‘Օրվա համառոտ ամփոփում ‘