‘
Ռուսաստանը և Կուբան նախաստորագրել են խորհրդային վարկերի գծով Ռուսաստանի հանդեպ Կուբայի պարտքի կարգավորման համաձայնագիրը: Փաստաթղթի տակ իրենց ստորագրություններ են դրել Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբովը և Կուբայի նախարարների խորհրդի ղեկավարի տեղակալ Ռիկարդո Կաբրիսասը, հաղորդում է РИА Новости-ն:
Ստորագրման արարողությունը կայացել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի և Կուբայի ղեկավար Ռաուլ Կաստրոյի բանակցություններից հետո: Ռուսաստանի կառավարության ղեկավարը Կուբա է ժամանել Բրազիլիա կատարած երկօրյա այցից հետո:
Ռուսաստանի հանդեպ Կուբայի՝ 30 միլիարդ դոլարի չափով պարտքի կարգավորման համաձայնագիրը կստորագրվի մինչև տարեվերջ, պարտքի մի մասը դուրս կգրվի, մյուս մասը կվերաձևակերպվի, հայտարարել է Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովը:
‘