‘Ռուսաստանը կպահպանի Հրաչյա Հարությունյանի օրինական իրավունքները. ՌԴ ԱԳՆ’

803

Ռուսաստանը հավաստիացրել է Հայաստանին, որ նոր Մոսկվայում հունիսի 13-ին տեղի ունեցած ավտովթարի փաստով համակողմանի առարկայական քննություն կիրականացվի՝ կատարվածի մեջ մեղադրվող Հայաստանի քաղաքացի վարորդի օրինական իրավունքների պահպանմամբ: Ըստ РИА-Новости-ի հայտնել է ՌԴ ԱԳՆ լրատվական ծառայությունը:

Հաղորդագրության մեջ ասվում է, որ մերձմոսկովյան վթարը քննարկվել է ՌԴ ԱԳՆ պետքարտուղար, արտգործնախարարի տեղակալ Գրիգորի Կարասինի եւ ՀՀ դեսպան Օլեգ Եսայանի միջև կայացած հանդիպման ժամանակ:

«Ռուսաստանյան կողմը հաստատել է, որ փաստի առիթով համակողմանի առարկայական քննություն կիրականացվի, բնականաբար, մեղադրյալի օրինական իրավունքների պահպանմամբ: Երկուստեք մտահոգություն է հայտնվել այս ողբերգությունը հայ-ռուսական բարեկամության ոգուն հակասող տրամադրություններ հրահրելու նպատակով շահարկելու  անարժան փորձերի կապակցությամբ»:

Նախորդ հոդվածը‘«ԲՏԱ բանկը» ֆինանսական խնդիրներ ունի’
Հաջորդ հոդվածը‘Կոնգրեսի անունից կեղծ հայտարարություն ‘