‘Ռուսաստանը կպատասխանի ՆԱՏՕ-ի արևելյան սահմանների ամրացմանը’

918

Ռուսաստանը միջոցներ է ձեռք առնում՝ կապված ՆԱՏՕ-ի արևելյան սահմանների ամրացման հետ, հայտարարել է  ՆԱՏՕ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Գրուշկոն: Ըստ դիվանագետի՝ ոչ մի իրական պատճառ չկա՝ այդ տարածքներում նատօ-ական լրացուցիչ ուժեր տեղակայելու, ռազմական խմբավորումներն զգալիորեն մեծացնելու և զորավարժությունների խտությունը բարձրացնելու համար»,- ասել է Գրուշկոն:

Երեքշաբթի օրը ՆԱՏՕ-ի 28 երկրների և Ուկրաինայի արտգործնախարարները դատապարտել են Ղրիմում ռուսաստանյան ռազմական խմբավորումների մեծացումը՝ դա անվանելով Ռուսաստանի կողմից Ուկրաինայի արևելքում իրավիճակի «կանխամտածված ապակայունացում»: Դաշինքի գլխավոր քարտուղար Իենս Սթոլթենբերգն ավելի վաղ հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն  «ռուսաստանյան օդային ակտիվության զգալի աճ է նկատում դաշինքի սահմանների մոտ»: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Ըստ Վարդան Այվազյանի՝ կոնյակ ու պղինձ չի արտահանվի, բայց արտահանման ծավալը կմեծանա ‘
Հաջորդ հոդվածը‘Իրանը հերքել է ԱՄՆ-ի հետ համատեղ Իրաքին ավիահարվածներ հասցնելու մասին լուրերը’