Ռուսաստանը հարված է հասցրել Կիևին. կա մեկ զոհ

433

Կիրակի առավոտյան ռուսաստանյան զինված ուժերը օդային հարվածներ են հասցրել Կիևին։

Հրթիռները հարվածել են բնակելի թաղամասի շենքերին, նաև մանկապարտեզի շենքին, հաղորդել են տեղական իշխանությունները։

Կեսօրին մոտ տեղեկություններ են ստացվել Կիևում նոր պայթյունների մասին՝ այն բանից քիչ անց, երբ հայտնի է դարձել, որ Բելառուսի տարածքից հրթիռներ են արձակվել։

Դեպքի վայրում աշխատող փրկարարները հայտնել են, որ իրենց հաջողվել է փլատակներից հանել 7-ամյա աղջկա, նաև փլատակների տակ մնացած 36-ամյա կնոջը՝ աղջկա մորը, որը,պարզվել է,  Ռուսաստանի քաղաքացի է։

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն կիրակի տեղեկացրել է, որ զոհվել է մեկ մարդ, վիրավորվել է վեց հոգի։ Նա հայտարարել է, որ մայրաքաղաքի հրթիռակոծությամբ Ռուսաստանը փորձում է վախեցնել Ուկրաինայի իշխանություններին Գերմանիայում մեկնարկող «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովից առաջ։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԼուիս Սուարեսը կարիերան կշարունակի «Լոս Անջելես Գելաքսիում»
Հաջորդ հոդվածըՄոուրինյոն ցանկանում է «Ռոմայում» տեսնել «Բարսելոնայի» խաղացողին