‘
Ռուսաստանի աշխատանքի տեսչությունը թույլատրել է Ռուսաստանի ֆուտբոլային միությանը ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոյի աշխատավարձի վճարումը հետաձգել մինչեւ հունվարի 19-ը:
Աավելի վաղ տեղեկացվում էր, որ ՌՖՄ նախագահ Նիկոլայ Տոլստիխը կարող է հեռացվել պաշտոնից, եթե մինչեւ դեկտեմբերի 19-ը չկատարի Աշխատանքի տեսչության հանձնարարականը՝ վճարել Կապելոյի աշխատավարձը:
Ներկայումս իտալացի մարզիչի աշխատավարձի պարտքը կազմում է 2,4 մլն եվրո: Պայմանագրի վաղաժամ դադարեցման համար ռուսական կողմը պարտավոր է 30 մլն եվրո տույժ վճարել:
‘