‘Ռուսաստանը հստակ ժամանակացույցով Ադրբեջանին է մատակարարել պատվիրված Մի-35Մ ուղղաթիռների հիմնական խմբաքանակը’

681

Ռուսաստանը հստակ ժամանակացույցով Ադրբեջանին է մատակարարել պատվիրված Մի-35Մ ուղղաթիռների հիմնական խմբաքանակը: Այս մասին է հաղորդում ԱՊԱ գործակալությունը, հղում կատարելով «Ռոսօբորանէքսպորտ» ընկերությանը, որն անցյալ շաբաթ մասնակցել էր «Dubai Airshow-2013» ավիաշոուին: Մնացած ուղղաթիռները ներկայումս արտադրվում և թեստավորվում են: Առաջիկայում տեղի կունենա հերթական խմբաքանակի մատակարարումը: «Ադրբեջանը մեր ամենախոշոր հաճախորդն է տարածաշրջանում, ինչպես նաև ամենախոշոր պատվիրատուն»,-նշվում է ընկերության հայտարարության մեջ: Ռուսաստանը շարունակում է Ադրբեջանին մատակարարել նաև Մի-17Բ1 ուղղաթիռներ: Նշենք, որ 2010 թվականին Ադրբեջանը Ռուսաստանին պատվիրեց 24 Մի-35Մ մարտական ուղղաթիռ և 60 Մի-17 տռրանսպորտային ուղղաթիռ: 

Նախորդ հոդվածը‘Հայաստանն ավարտում է բանակցություններն ամերիկյան Contour Global ընկերության հետ՝ Որոտանի ՀԷԿ-ի վերաբերյալ ‘
Հաջորդ հոդվածը‘Ուկրաինայի վարչապետ. Ասոցացման համաձայնագրի ստորագրումը հետաձգվել է Ռուսաստանի պահանջով’