ՌԴ–ն հրթիռակոծել է Օդեսայի մերձակա հանգստավայրը, զոհվել է 18 մարդ

638

Ուրբաթ գիշերը ռուսաստանյան օդուժը  երեք հրթիռ է արձակել Օդեսայի մերձակա ամառանոցային ավանի ուղղությամբ, զոհվել է 18 մարդ, այդ թվում՝ երեխա, վիրավորվել է ավելի քան 35 մարդ։

Հրթիռներից մեկը մասամբ ավերել է ինըհարկանի բնակելի շենքը, մյուս երկուսն ընկել են Օդեսայից 80 կմ հեռավորության վրա գտնվող  Սերեևկա ավանի հանգստյան գոտում։

Վիրավորների թվում չորս երեխա կա և մի հղի կին։ Փլատակներից դուրս է բերվել ութ հոգի, երեքը՝ երեխաներ։

Սա արդեն Օդեսայի մարզին հասցված երկրորդ հարվածն է մեկ օրվա ընթացքում։ Հինգշաբթի ցերեկը Օդեսայի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Մաքսիմ Մարչենկոն հաղորդել էր, որ մարզի ուղղությամբ երկու հրթիռ է արձակվել, սակայն այդ հարվածների հետևանքով ավերածություններ և զոհեր չեն եղել։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՖԻԴԵ․ Լեւոն Արոնյանը 5-րդն է
Հաջորդ հոդվածըՏիխանովսկին և Լոսիկը ՊԱԿ-ի «ահաբեկիչների ցուցակում» են