‘
Ռուսաստանի հիգիենիկ հսկողության ծառայությունը դժգոհ է Տաջիկստանից ժամանող գնացքների վիճակից: Ռուսաստանյան սպառողական վերահսկողության ծառայության պետ Գեննադի Օնիշչենկոյի խոսքով, մինչեւ ռուսական կողմի ներկայացրած պահանջների բավարարումը, Տաջիկստանի հետ երկաթուղային հաղորդակցությունը կարող է կասեցվել:
«Տաջիկական կողմը ի վիճակի չէ ապահովել ուղեւորափոխադրումների համար անհրաժեշտ նույնիսկ տարրական պահանջները», — հայտարարել է Օնիշչենկոն: Ավելի վաղ Տաջիկստանից Ռուսաստան երկաթուղային հաղորդակցությունը կասեցնելու նախաձեռնությամբ է հանդես եկել Ռուսաստանի Դաշնային անվտանգության սապհամանապահ ծառայությունը: ՖՍԲ-ի տվյալներով, Դուշանբե-Մոսկվա գնացքը օգտագործվում է թմրամիջոցների ներկրման նպատակներով:
‘