‘Ռուսաստանը մտածում է Ուկրաինային կետային հարվածներ հասցնելու մասին’

635

Մոսկվան քննարկում է Ուկրաինայի տարածքին կետային հարվածներ հասցնելու հնարավորությունը՝ ի պատասխան Ռոստովի մարզում գտնվող Դոնեցկ քաղաքի գնդակոծության: Այդ մասին գրում է Коммерснт-ը՝ հղում անելով Կրեմլին մոտ կանգնած աղբյուրներին: Թերթի աղբյուրի խոսքով՝ ռուսաստանյան կողմը «հստակ գիտի, թե որտեղից են կրակում»: Նա նշել է, որ խոսքը ոչ թե լայնածավալ գրոհի մասին է, այլ դիրքերի ուղղությամբ նպատակաուղղված կետային հարվածների:

Կիրակի առավոտյան ուկրաինական բանակի և ինքնահռչակ «Լուգանսկի ժողովրդական հանրապետության» մարտիկների միջև «Իզվարինո» սահմանակետի համար մղվող  մարտերի ընթացքում գնդակոծվել է  սահմանային Դոնեցկ քաղաքամերձ բնակավայրը, զոհվել է տեղի մի բնակիչ, երկուսը ծանր վիրավորվել են: Ուկրաինացի զինվորականները ԱԳՆ-ն երեկ հայտարարել են, որ ուկրաինացի զինվորականները Ռուսաստանի տարածքը չեն գնդակոծել:

Ռուսաստանի ԱԳՆ-ն շաբաթ օրը նախազգուշացրել է, թե Դոնեցկի գնդակոծությունն ապացուցում է, որ «ռուս-ուկրաինական սահմանին իրավիճակ լարվածությունը ծայրաստիճան վտանգավոր է և կարող է անդառնալի հետևանքներ ունենալ, որի պատասխանատվությունը կընկնի ուկարինական կողմի վրա»: Դաշնային խորհրդի փոխխոսնակ Եվգենի Բուշմինը, որը պալատում ներկայացնում է Ռոստովի մարզը, ասել է, որ Ուկրաինայի կողմից գնդակոծությունները հարկավոր է դադարեցնել պատասխան գնդակոծությամբ՝ բարձր ճշգրտության կետային հարվածներով: Փոխանցում է Interfax-ը:

Նախորդ հոդվածը‘Մյուլերը լրագրողին. «Ոսկե խաղակոշիկները» կարող ես մտցնել…’
Հաջորդ հոդվածը‘Կոնգրեսը ցավակցում է ‘