Այդ մասին տեղեկացրել է ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը։
«800 միլիոն դոլար՝ այդքան գումարի չափով սպառազինություն կմատակարարի Վաշինգտոնը Կիևին։ Դա հսկայական թիվ է, դա չի նպաստի իրավիճակի դիվանագիտական կարգավորմանը»,- ասել է դեսպանը։
Ըստ Անտոնովի՝ Ուկրաինային ամերիկյան սպառազինության մատակարարումը «խաղադրույքներն ավելի բարձրացնելու, իրավիճակն ավելի սրելու, ավելի շատ կորուստներ ունենալու փորձ է»։։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը կիրակի օրը Կիևում հանդիպել են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ և խոստացել լրացուցիչ ռազմական օգնություն 713 մլն դոլարի չափով։
Ինչպես հաղորդել է CNN-ը՝ հղում անելով պաշտպանության նախարարի ճեպազրույցին, նախարարն ընդգծել է, որ ամերիկյան զորքերն ուղղակիորոն չեն կռվի Ուկրաինայում, այդ թվում՝ օդում։
Փոխանցում է BBC-ն։