‘Ռուսաստանը նոր կիբեռպատերազմ է սկսել Ուկրաինայի դեմ ‘

837

Բրիտանացի փորձագետների կարծիքով՝ Ռուսաստանը կիբեռպատերազմ է սկսել Ուկրաինայի նոր իշխանությունների դեմ: Այս մասին հայտնում է իտալական  Corriere della Sera թերթը:

Հոդվածի հեղինակը, մասնավորապես, նշում է, որ Ուկրաինայի նկատմամբ ռուսական սպառնալիքներից մեկը կարող է հանդիսանալ նաեւ համակարգչային վիրուսը, որը կրում է «Օձ» կոդային անվանումը: Յանուկովիչի կառավարման ժամանակ ինտերնետային ցանցը պարբերաբար ենթարկվում էր հարձակումների, իսկ վիրուսի ակտիվացումը հիմնականում համընկնում էր «Մայդանում» տեղի ունեցող իրադարձությունների ակտիվացմանը:

Բրիտանական փորձագետները նշում են, որ դա բացարձակ ճշմարտություն չէ, սակայն հարձակման մասշտաբները եւ բարդությունը վկայում են, որ դա չէր կարող կազմակերպված լինել հաքերական խմբավորման կողմից. դրա հետեւում կանգնած են պետական կառույցները:

 

Նախորդ հոդվածը‘«Դեմ եմ»-ը նախապատրաստվում է բողոքի հերթական լայնածավալ ակցիային ‘
Հաջորդ հոդվածը‘Նախարար. Ռուսաստանի դեմ հնարավոր պատժամիջոցները պարտադիր կանդրադառնան Հայաստանի տնտեսության վրա’