‘Ռուսաստանը ուկրաինացիներին հանգստանալու է հրավիրում Ղրիմ’

1362

Ռոստուրիզմը նպատակ է դրել ուկրաինացի զբոսաշրջիկներին հրավիրել հանգստանալու Ղրիմում: Այդ մասին ИТАР-ТАСС-ին տված հարցազրույցում հայտարարել է այդ գերատեսչության ղեկավարի պաշտոնակատար Օլեգ Սաֆոնովը:

«Մենք խնդիր ենք դրել հրապուրել ոչ միայն ռուսաստանցի, այլև ուկրաիանցի զբոսաշրջիկներին, նաև՝ այլ օտարերկրյա ճանապարհորդների՝ այցելել Ղրիմ: Պատմականորեն՝ Ուկրաինայի բնակիչները շատ էին սիրում հանգստանալ Ղրիմի առողջարաններում, նրանցից շատերը սեփականություն ունեն թերակղզում»,- ասել է Սաֆոնովը: Ըստ նրա՝ «Ռոստուրիզմն ամեն կերպ կաջակցի Ղրիմում հանգստանալ ցանկացող ուկրաինացիներին»: «Մենք երջանիկ կլինենք տեսնելու ուկրաինացի զբոսաշրջիկների»,- ասել է նա:

Ինչպես տեղեկացրել ենք, Ռուսաստանի կողմից Ղրիմի անեքսիայի հետևանքով Ուկրաինային պատճառված վնասն արդեն գնահատվել է ավելի քան մեկ տրիլիարդ գրիվեն, փոխանցում է censor.net.ua-ն:

Նախորդ հոդվածը‘Հարցում. Աշխարհում Ռուսաստանի և ԱՄՆ-ի հանդեպ վերաբերմունքը փոխվել է դեպի վատը’
Հաջորդ հոդվածը‘Վենետիկի քաղաքապետը ձերբակալվել է կոռուպցիայի գործով’