Ռուսաստանը պահանջում է Ռոջեր Ուոթերսի մասնակցությունը ՄԱԿ-ի ԱԽ նիստում

630

Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին է դիմել՝ պահանջելով բրիտանական Pink Floyd  ռոք խմբի հիմնադիրներից մեկին՝ Ռոջեր Ուոթերսին ներառել Ուկրաինայի շուրջ առաջիկա նիստի զեկուցողների ցուցակում։

Այդ մասին երեքշաբթի տեղեկացրել է միջազգային կազմակերպությունում ՌԴ-ի մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Պոլյանսկին։

Անվտանգության խորհրդի նիստը տեղի է ունենալու չորեքշաբթի երեկոյան։

Օգոստոսին ТАСС-ին տված հարցազրույցում Ուոթերսը ուկրաինական ճգնաժամի պատասխանատվությունը դրել էր ԱՄՆ-ի և նրա ղեկավարության վրա։ Նրա խոսքով՝ ամերիկացիներն «իրենց մենթալիտետի համաձայն՝ ուզում են կառավարել ողջ աշխարհը», իսկ մյուս երկրների քաղաքացիները «պիտի տառապեն դրա պատճառով»։

Ուկրաինայում կատարվողը Pink Floyd-ի բաս կիթառահարը և վոկալիստն անվանել է «հրաշալի ծածկավարագույր իշխող դասի համար», որը չի ուզում, որ հակամարտությունը դադարի, այլ «ուզում է կառավարել աշխարհը, ուզում է, որ աշխարհում մի քանի չափազանց հարուստ մարդ լինի»։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՓորձագետ․ Թուրքիայի երկրաշարժից հետո երկրաբանական տեղաշարժը բացառիկ դեպք չէ
Հաջորդ հոդվածըՆեբենզյան հիշեցրել է Իրաք ներխուժման ընթացքում կատարված հանցագործությունները