‘Ռուսաստանը պաշտպանում է Պաղեստինի՝ ՄԱԿ-ի անդամ դառնալու նախաձեռնությունը’

645

Չնայած Մերձավոր Արևելքում իրավիճակի կտրուկ սրմանը՝ Մոսկվան, այնուամենայնիվ, կպաշտպանի Պաղեստինի՝ ՄԱԿ-ին անդամակցելու նախաձեռնությունը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գերատեսչության ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը:

«Դա նրանց իրավունքն է: Մենք ընդունում ենք Պաղեստինի պետականությունը և աջակցելու ենք նրանց միջնորդությանը: Սա է մեր դիրքորոշումը: Առայժմ այս ծրագիրն իրակացնելու կայուն ձգտում կա, սակայն մենք կհետևենք իրադարձություններին: Ամեն ինչ կարող  է փոխվել»,- ասել է Լուկաշևիչը հինգշաբթի օրը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

Հիշեցնենք, որ Պաղեստինը մտադիր է նոյեմբերի 29-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի քվեարկությանը դնել Պաղեստինին դիտորդ-անդամի կարգավիճակ տալու հարցը՝ ճանաչելով 1949-67թթ. իրենց հատկացված տարածքի սահմանները:

Նախորդ հոդվածը‘Սալոնիկի բնակիչը բանկ է գրավել և սպառնում է ինքնահրկիզվել’
Հաջորդ հոդվածը‘Թե ինչպես էր 1000 դրամանոցը հատվել վրիպակով’