‘Ռուսաստանը պատրաստ է լայնամասշտաբ պատերազմի’

674

Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը պատրաստ են լայնամասշտաբ պատերազմի, ըստ РИА-Новости-ի, շաբաթ հայտարարել է ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը:

«Լայնամասշտաբ պատերազմը ոչ ոք չի բացառում, եւ դրան անպատրաստ լինելու մասին խոսք լինել չի կարող», — ասել է Գերասիմովը ռազմագիտության ակադեմիայում ունեցած ելույթի ժամանակ:

Նա խոսել է նաեւ անմիջապես մարտական ծառայության հետ կապ չունեցող պարտականություններից զինվորներին ազատելու խնդրի մասին` նշելով, որ դա կարող է տեղի ունենալ միայն խաղաղ պայմաններում եւ մշտական տեղակայման կետերում: Նրա խոսքով, զորավարժությունների եւ մարտական գործողությունների ժամանակ այդ պարտականությունները զինվորների վրա են դրված լինելու:

 

Նախորդ հոդվածը‘Դիեգո Լոպեսը` «Ռեալի» նոր դարպասապահ’
Հաջորդ հոդվածը‘Դավիթաշենցի «Չեբուրաշկան»` Սերժ Սարգսյանի քարոզարշավին (Տեսանյութ)’