Ռուսաստանը բավարար ռազմական և տնտեսական կարողություն ունի Միացյալ Նահանգներին երկար ժամանակ դիմակայելու համար և կարող է վճռական քայլեր ձեռնարկել 2023 թ․ Ուկրաինայի ճգնաժամն ավարտելու համար։
Նման կարծիք է արտահայտվել երեքշաբթի չինական Global Times թերթում հրապարակված հոդվածում։
Թերթի հարցմանը ենթարկված փորձագետների կարծիքով՝ «Ռուսաստանը վճռականություն և հզորություն է դրսևորում, ինչն անհրաժեշտ է ոչ միայն Ուկրաինային, այլև ԱՄՆ-ին երկարատև դիմակայության համար, և ոչ միայն ռազմական, այլև տնտեսական ոլորտներում»։ Նրանց կարծիքով՝ 2023 թ․ ՌԴ-ն «կարող է վճռական քայլերի դիմել՝ ուկրաինական հակամարտությունն ավարտելու համար»։
Թերթի մեկնաբանները նշում են, որ, միաժամանակ, «հարցականի տակ է , թե ինչ սահմաններում Արևմուտքը կարող է շարունակել հսկայական ռազմական ու ֆինանսական օգնություն տրամադրել Կիևին»։ Ընդ որում՝ փորձագետները հակված են ենթադրելու, որ ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները կփորձեն սրել հակամարտության լարվածությունն Ուկրաինայում նաև եկող տարի։
Փոխանցում է tass.ru-ն։