‘
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը ափսոսանք է հայտնել այն փաստի կապակցությամբ, որ Արաբական երկրների լիգան որոշել է կազմակերպության գագաթնաժողովի նիստերին հրավիրել Սիրիայի ապստամբների ներկայացուցիչներին եւ օգնություն տրամադրել նրանց:
«ԱԵԼ գագաթնաժողովում տեղի ունեցածը եւ այնտեղ, ի անտեսումն մի շարք անդամ երկրների առարկությունների, ընդունված որոշումները, մեղմ ասած վրդովմունք են առաջացնում: Ըստ էության, խոսքը գնում է Սիրիայում ռազմական լուծում փնտրող ուժերին բացահայտ աջակցություն տրամադրելու մասին», — ասվում է Լուկաշեւիչի՝ ԱԳՆ կայքում զետեղված մեկնաբանությունում:
ԱԵԼ գագաթնաժողովում սիրիացի ապստամբներին հրավիրելու նախաձեռնությանն ընդդիմացել են Իրաքը, Ալժիրը եւ Եմենը:
‘