‘Ռուսաստանը և ԱՄՆ-ն գոհ են Սիրիայի զինաթափման գործընթացից’

1333

Կիրակի օրը Սիրիայում միջազգային փորձագետների վերհասկողությամբ սկսվել է քիմիական զենքի, այդ թվում նաև մարտագլխիկների և ավիառումբերի, ինչպես նաև թունավոր նյութերի պատրաստման սարքավորումների ոչնչացման գործընթացը: Աշխատանքներն իրականցնում են սիրիացիները, իսկ դրանք վերահսկում է ՄԱԿ-ի և միջազգային մասնագետների համատեղ խումբը, ասված է Քիմիական զենքի արգելման կազմակերպության հայտարարության մեջ:

Ռուսաստանը և ԱՄՆ-ը հայտարարել են, որ բավարարված են Սիրիայում քիմիական զենքի ոչնչացման ընթացքից: «Մենք ոչ մի հիմք չունենք կասկածելու, թե այն անթերի համագործակցությունը, որն իրականացնում է սիրիական կառավարությունը, ինչ-որ կերպ կարող է փոփոխվել»,- Интерфакс-ի փոխանցմամբ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը: Վերջինիս հետ բանակցություններից հետո ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին նույնպես հայտարարել է, թե գոհ է զինաթափման ընթացքից: «Կարծում եմ՝ շատ կարևոր է, որ ՄԱԿ-ի բանաձևի ընդունումից մեկ շաբաթ անց սկսվել է քիմիական զենքի ոչնչացումը»,- հայտարարել է Քերին՝ հավելելով, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վարչակարգը հարգանքի է արժանի քիմիական զենքի վերաբերյալ պայմանավորվածությունները կատարելու համար, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Նախորդ հոդվածը’10 խորհուրդ, որոնք օգտակար կլինեն նոր աշխատավայրում’
Հաջորդ հոդվածը‘Ս.Սարգսյանին սպառնալիքների չեզոքացման վերաբերյալ առաջարկներ են ներկայացրել ‘