Ռուսաստանին ոչ բարեկամ երկրների ցուցակը համալրվել է

490

Հունաստանը, Դանիան, Սլովակիան, Սլովենիան և Խորվաթիան ընդգրկվել են Ռուսաստան պետությանը ոչ բարեկամ երկրների ցուցակում, ուրբաթ օրը տեղեկացրել է ՌԴ վարչապետի մամուլի ծառայությունը։

«Կառավարությունն ակտիվացրել է օտարերկրյա պետությունների թվարկումը, որոնք ոչ բարեկամական գործողություններ են կատարում ռուսաստանյան դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցիչների նկատմամբ արտասահմանում։ Ցուցակի մեջ են ընդգրկվել Հունաստանը, Դանիան, Սլովակիան, Սլովենիան և Խորվաթիան»,- ասվում է հաղորդագրության մեջ։

«Կառավարության հաստատած ցուցակում, բացի երկրների անվանումներից, նշվում է Ռուսաստանի տարածքում գտնվող ֆիզիկական անձանց թիվը, որոնց հետ ոչ բարեկամական երկրների դիվանագիտական առաքելությունները և նրանց հյուպատոսությունները կարող են աշխատանքային պայմանագիր կնքել։ Այսպես, Հունաստանը 34 հոգու լիմիտ ունի, Դանիան՝ 20, Սլովակիան՝ 16։ Սլովենիան և Խորվաթիան չեն կարող աշխատակիցներ վարձակալել իրենց դիվանագիտական առաքելության և հյուպատոսական հաստատությունների համար»,- ասվում է կառավարության հաղորդագրության մեջ։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՕդային գրոհ Դամասկոսում և նրա արվարձաններում
Հաջորդ հոդվածըԱհա թե որն է Բայդենի գլխավոր խնդիրը