‘
Forbes-ը նոր վարկանիշային ցուցակ է հրապարակել, որում ընդգրկված են Ռուսաստանի ամենաազդեցիկ պաշտոնյաները, գործարարները, թոփ-մենեջերները, ուժայինները:
Առաջին տասնյակի առաջին տեղում, բնականաբար, Վլադիմիր Պուտինն է:
Այնտեղ են հայտնվել նաև՝ «Խնայբանկի» վարչության նախագահ Գերման Գրեֆը, «Գազպրոմի» վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերը, «Ռոսնեֆթ»-ի գործադիր տնօրեն Իգոր Սեչինը, վարչապետ Դմիտրի Մեդվեդևը և այլք: Տասնյակը եզրափակում է «Լուկոյլի» նախագահ Վագիտ Ալեկպերովը:
Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ցուցակի 21-րդ տեղում է, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն՝ 30-րդում:
Ցուցակը եզրափակում է ՌԼԴԿ նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին:
Ցուցակը կազմելիս հաշվի են առնվել այնպիսի չափանիշներ, ինչպես աշխատակիցների թիվը և ընկերության շահույթի չափը, մարդկանց կյանքի վրա անմիջականորեն ազդելու հնարավորությունը, ինչպես նաև՝ նախագահի և իշխող կուսակցության հետ մտերմության աստիճանը:
Կրեմլում հրապարակումն անվանել են «տարօրինակ և անհասկանալի»:
Փոխանցում է ria.ru-ն:
‘