‘
Ռուսաստանում Բաշկիրական վառելիքաէներգետիկ համալիրի բաժնետոմսերի հափշտակման գործով մեղադրանք է ներկայացվել «Սիստեմա» բաժնետիրական ֆինանսական կորպորացիայի (ԲՖԿ) սեփականատեր Վլադիմիր Եվտուշենկովին, հաղորդել է Ռուսաստանի ՔԿ պաշտոնական ներկայացուցիչը:
Եվտուշենկովը Forbes-ի վարկանիշում զբաղեցնում է 15-րդ հորիզոնականը՝ մոտավորապես 9 մլրդ դոլար կարողությամբ: Հոդվածը, որով նա անցնում է, նախատեսում է մինչև 7 տարվա ազատազրկում:
Կրեմլում հավաստիացնում են, որ Եվտուշենկովի քրեական հետապնդումը ոչ մի կապ չունի քաղաքականության հետ: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը: Մինչդեռ ավելի վաղ Ռուսաստանի արդյունաբերողների և ձեռներեցների միության ղեկավար Ալեքսանդր Շոխինը Եվտուշենկովին հետապնդելու այս իրավիճակը համեմատել է ՅՈՒԿՕՍ-ի գործի հետ: «Անկասկած՝ այս ամենը շատ նման է «ՅՈՒԿՕՍ թիվ 2»-ի, քանի որ մեղադրանք է ներկայացվում ընկերության մի ղեկավարի, ով ակտիվների համար մուծել է 2,5 մլն դոլար ու հիմա մեղադրվում է բաժնետոմսերի հափշտակման և փողերի լվացման մեջ»,- ասել է Շոխինը:
Փոխանցում են echo.msk.ru-ն և BBC-ն:
‘