‘Ռուսաստանի աշխատանքի նախարարությունը մտադիր է սահմանել «Հայրերի օր»’

891

«Հայրերի օր» տոնը Ռուսաստանում կարող է հայտնվել 2016 թ., հայտնել են Ռուսաստանի աշխատանքի նախարարությունից: Պաշտոնյաների մտահղացմամբ՝ այդ տոնը կոչված է լինելու բարձրացնել հոր դերը ընտանեկան դաստիարակության հարցում, ինչպես նաև՝ ձևավորել հոր դրական կերպար:

Ուրբաթ օրը աշխատանքի նախարարությունը այդպիսի տոն սահմանելու գաղափարը քննարկելու է հանրային լսումների ընթացքում, որոնք նվիրված են մինչև 2025 թ.պետական ընտանեկան քաղաքականության հայեցակարգի նախագծին:

Հայրերի օրը նշվում է աշխարհի շատ երկրներում: Ռուսաստանում այն 2006 թվականից տոնում են Վոլգոգրադի մարզում, իսկ մայրերի օրը՝ նոյեմբերի վերջին կիրակի, նշվում է 1998 թվականից: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘YouTube-ը տարբեր անկյուններից հոլովակը դիտելու հնարավորություն է առաջարկում (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Հորդանան. ԻՊ-ին հասցված ավիահարվածներն ընդամենը հատուցման սկիզբն են’