‘
Երեքշաբթի առավոտյան Լոնդոնում Ռուսաստանի դեսպանատնից դեպի օդանավակայան է մեկնել ավտոշարասյուն, որը, ենթադրաբար, տեղափոխել է արտաքսված դիվանագետներին և նրանց ընտանիքների անդամներին:
Reuters-ը հաղորդում է առնվազն երեք ավտոբուսի մասին, իսկ РИА Новости-ն նշում է առնվազն տասը միկրոավտոբուսից բաղկացած ավտոշարասյուն:
Սոլսբերիում նախկին կրկնակի գործակալ Սերգեյ Սկրիպալի ու նրա դստեր թունավորման կապակցությամբ Բրիտանիան արտաքսել է ռուսաստանցի 23 դիվանագետների: Ինչպես հաղորդել է Ռուսաստանի դեսպանատունը, ընդհանուր առմամբ՝ Բրիտանիան կլքի մոտավորապես 80 հոգի:
Ի պատասխան՝ Ռուսաստանը նույնպես արտաքսում է բրիտանացի 23 դիվանագետների և Ռուսաստանի տարածքում փակում է Բրիտանական խորհրդի բոլոր բաժանմունքները:
Փոխանցում է BBC-ն:
‘