‘Ռուսաստանի բռնցքամարտի հավաքականի անդամը ծանր հրազենային վնասվածք է ստացել. Տեսանյութ’

1068

Ողբերգությամբ է ավարտվել Օմսկի «Անգար» գիշերային ակումբի մոտ երկու խմբավորումների միջեւ ծագած վիճաբանությունը, որի արդյունքում ծանր հրազենային վնասվածք է ստացել բռնցքամարտի Ռուսաստանի հավաքականի 23-ամյա անդամ Իվան Կլիմովը:

Վիճաբանությունը սկսվել է ակումբի ներսում, այնուհետեւ շարունակվել փողոցում: Կլիմովի խումբը բախվել է գնչուների խմբին, որոնցից մեկը «Սայգա» հրացանով կրակ է բացել եւ վնասել բռնցքամարտիկի կոնքազդրային զարկերակը։ Բժիշկներն այժմ պայքարում են նրա կյանքի համար, հաղորդում է kp.ru-ն:

Նախորդ հոդվածը‘ԼՂՀ ԱԺ նախագահը հանդիպումներ է ունեցել Հունաստանի քաղաքական դաշտի ներկայացուցիչների հետ’
Հաջորդ հոդվածը‘Ժնևում ներկայացվել է երկար սպասված LaFerrari-ն’