‘
Կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների և զանգվածային տեղեկատվության ոլորտում վերահսկողության Ռուսաստանի դաշնային ծառայությունը (Ռոսկոմնադզոր) Google-ից պահանջել է միջոցներ ձեռք առնել՝ թույլ չտալու «չարտոնված (անօրինական) զանգվածային միջոցառումների գովազդումը YouTube-ում»: Google-ը այդ տեսահոլդինգի մայր ընկերությունն է:
«Եթե Google-ը միջոցներ ձեռք չառնի, Ռուսաստանի Դաշնությունը դա կգնահատի որպես միջամտություն պետության ինքնիշխան գործերին, ինչպես նաև՝ որպես թշնամական ազդեցություն և խոչընդոտում Ռուսաստանում դեմոկրատական ընտրությունների անցկացմանը»,- ասվում է ծառայության հաղորդագրության մեջ:
Ինչպես պնդում են գերատեսչությունում, «մի քանի կառույցներ, որոնք ունեն YouTube-ալիքներ, YouTube-ից ձեռք են բերում գովազդային գործիքներ (օրինակ՝ «push-ծանուցումներ»)՝ չարտոնված (անօրինական) զանգվածային միջոցառումների վերաբերյալ տեղեկությունները տարածելու, նաև դաշնային և շրջանային նշանակության ընտրությունները տապալելու նպատակով»:
Google-ի մամուլի ծառայությունում որոշել են չմեկնաբանել Ռոսկոմնադզորի հայտարարությունը, հաղորդել է Интерфакс-ը:
Փոխանցում է BBC-ն:
‘