‘Ռուսաստանի դեմ Ճապոնիայի պատժամիջոցները վերաբերում են 40 ֆիզիկական անձանց և երկու ընկերությունների’

697

Օգոստոսի 5-ին Ճապոնիայի կառավարությունն իր նիստում հավանության է արժանացրել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթը: Պատժացուցակում են հայտնվել 40 ֆիզիակական անձինք և երկու ընկերություններ: Պատժամիջոցների  փաթեթը նախատեսում է ֆիզիկական և իրավաբանական  այն անձանց բանկային հաշիվների սառեցում, որոնք, Տոկիոյի կարծիքով՝ «առնչություն ունեն Ուկրաինայում իրավիճակի ապակայունացմանը և Ռուսաստանի կողմից Ղրիմի անեքսիային»: Հաղորդվում է նաև, որ Ճապոնիան արգելք է դրել Ղրիմից մի շարք ապրանքների ներմուծման վրա:

Նոր սանկցիաների տակ է ընկել Ղրիմի երկու ընկերություն՝ «Черноморнефтегаз»-ը և «Феодосия»-ն:

Նաև, ինչպես նշում է ИТАР-ТАСС-ը՝ հղում անելով Ճապոնիայի ԱԳՆ-ին, ցուցակում են հայտնվել Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը, Ղրիմի Հանրապետության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Սերգեյ Ակսյոնովը, Ղրիմի կառավարության խորհրդական Ռուստամ Տեմիրգալիևը, Ղրիմի դատախազ Նատալյա Պոկլոնսկայան, ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետության պաշտպանության նախարար Իգոր Ստրելկովը, ԴԺՀ վարչապետ Ակեքսանդր Բորոդայը և այլք: Փոխանցում է kommersant.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Արիֆ Յունուսը՝ մեղադրյալի աթոռին’
Հաջորդ հոդվածը‘Չավի Էռնանդեսը հրաժեշտ տվեց Իսպանիայի ազգային հավաքականին’