‘Ռուսաստանի դեսպանատունը պատասխանել է ԱՄՆ դեսպանատանը ‘

1293

Արձագանքելով ՀՀ-ում  ԱՄՆ դեսպանատան նախօրեի հայտարարությանը, որով Հայաստանի ընկերություններին կոչ էր արվում  դադարեցնել ԱՄՆ սահմանած պատժամիջոցներին հակասող բոլոր գործարքները` ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը երեկ հանդես է եկել պատասխան հայտարարությամբ` ԱՄՆ դեսպանատան կոչը որակելով որպես Հայաստանի ներքին գործերին միջամտելու փորձ:

Ռուսների հայտարարությունում մասնավորապես ասված է. «ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության՝ երկրի պետական և բիզնես կառույցներում ռուսական ընկերությունների հետ համագործակցությունից առաջացող ռիսկերի մասին տարածած հայտարարության ֆոնին ստիպված ենք ուշադրություն հրավիրել հետևյալի վրա. դիվանագիտական ներկայացուցչության առաքելությունը չէ՝  երկրի իշխանություններին ցույց տալ, թե ում հետ և ինչպես պահպանել կապերը, հատկապես՝ իր բառապաշարում օգտագործելով ինքնիշխանության հասցեին նշվող թույլ արտահայտված սպառնալիքները: Կարծում ենք, որ Հայաստանի գործարար ոլորտը ունակ է ինքնուրույն գլուխ հանել բիզնեսի վարման հարցերից և օտարների հուշումների կարիքը չունի», — ասվում է հայտարարության մեջ:

«Մտահոգություն ենք հայտնում Հայաստանի Հանրապետությունում ռուսական բիզնեսի աշխատանքը բարդացնելու՝ ամերիկյան կողմի փորձերի առնչությամբ: Հայաստանի տարածքում ներկայացված բոլոր ռուսական ընկերությունները, ներառյալ՝ «ՎՏԲ Արմենիա» և «Առեքսիմբանկ» ընկերությունները, աշխատում են այդ երկրի օրենսդրության շրջանակներում, եկամուտ են ստանում և վճարում են հարկերը, ապահովում են բնակչության զգալի մասի զբաղվածությունը: Ռուսական ընկերությունների հետ շփումը դադարեցնելու կոչերը հակասում են Հայաստանի տնտեսության զարգացմանն աջակցելու մասին ամերիկյան կողմի կեղծավոր հայտարարություններին», — ընդգծել են ՌԴ դեսպանությունում:

«Հետևողականության թվացյալ կերպար ստեղծելով իր ներկայիս պահվածքում՝ Վաշինգտոնը գործով փորձում է միայն խուսափել Ուկրաինայում իրադարձությունների ողբերգական զարգացման համար պատասխանատվությունից և հավասարեցնելով հաշիվները՝  Ռուսաստանի հետ անկախ ու ԱՄՆ-ի համար անհարմար քաղաքականության համար»,- ասվում է հայտարարության մեջ:

Նախորդ հոդվածը‘Ցավակցական՝ Վահագն Հակոբյանի մահվան կապակցությամբ’
Հաջորդ հոդվածը‘«Ռեալը» բաց է թողնում Դիեգո Լոպեսին’