‘Ռուսաստանի դեսպանը անդրադարձել է «քառյակի» երեկվա հանրահավաքին’

2059

Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միացումը ռազմավարական ճիշտ որոշում է, լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը:

«Բայց դա ամենևին չի նշանակում, թե փակ են այլ երկրների հետ համագործակցության դռները: Ռուսաստանն իր հարաբերություններն ունի Եվրամիության հետ, և դա նորմալ է, երբ պետությունը բազմակողմ համագործակցություն է զարգացնում: Կարևոր է, որպեսզի դրանք ի վնաս ԵԱՏՄ հարաբերությունների չլինեն»,- ընդգծել է դիվանագետը:

Մեկնաբանելով ներքաղաքական զարգացումները երկրում, և ինչպես դրանք կարող են ազդել երկրի արտաքին քաղաքական ուղեգծի վրա` դիվանագետը նշել է, որ ընդդիմության ելույթներից հետևում էր, որ գրեթե բոլորը հանդես են գալիս ԵԱՏՄ-ում Հայաստանի կարգավիճակի պահպանման օգտին:

«Այսինքն` ոչ ոք դեմ հանդես չի գալիս` բացառությամբ, հավանաբար, մեկից»,- նշել է նա: Միաժամանակ նա հրաժարվել է գնահատական տալ ոչ իշխանական «քառյակի» առաջնորդների ելույթներին` նշելով միայն, որ դրանց զգալի մասը վերաբերել է ԵԱՏՄ-ին:

Նախորդ հոդվածը‘Մուշեղ Հարությունյանը նշանակվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ’
Հաջորդ հոդվածը‘Աշխարհի ամենաթանկարժեք ներկայացումներից մեկի փորձերը Բեռլինում (ֆոտոշարք)’