Ռուսաստանի ելույթը նախատեսված է սեպտեմբերի 24-ին

386
epa10000659 View of the room of the United Nations Security Council, at the UN headquarters in New York, USA, 07 June 2022. The UN General Assembly will vote on membership for the Security Council for the period 2023-2024 on 09 June. Five member states, Ecuador, Japan, Malta, Mozambique, and Switzerland are currently running for the five available seats. EPA-EFE/ALESSANDRO DELLA VALLE

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի շաբաթվա ընթացքում Ռուսաստանի ներկայացուցչի ելույթը նախատեսված է սեպտեմբերի 24-ի օրվա առաջին կեսին, նախարարի մակարդակով։

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի շաբաթը կանցկացվի սեպտեմբերի 20-26-ին։ Այդ միջոցառմանը, որով բացվում է ԳԱ տարեկան նոր նստաշրջանը, մասնակցում են նախագահներ, վարչապետներ , նախարարներ։ Միջոցառման ծրագրում, ավանդաբար, նշվում են ոչ թե ելույթ ունեցողների անունները, այլ նրանց մակարդակը՝ պետության ղեկավար, կառավարության ղեկավար, նախարար, ՄԱԿ-ում մշտական ներկայացուցիչ։

Ըստ ծրագրի՝ պետությունների ղեկավարների մակարդակով կներկայանան Թուրքիան, Ֆրանսիան։ Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը կներկայանան վարչապետների մակարդակով։

Նախարարական մակարդակում է սպասվում Սիրիայի ելույթը։ Ծրագրում չի նշվում Աֆղանստանի ներկայացուցչի ելույթ․ թալիբների կառավարությունը դիվանագիտական ճանաչման չի արժանացել։

Սպասվում են նաև Վլադիմիր Զելենսկու և Ջո Բայդենի ելույթները։

Հետխորհրդային տարածքից պետությունների ղեկավարները կներկայացնեն Ղազախստանը, Ղրղզստանը, Լատվիան, Լիտվան, Մոլդովան, Թուրքմենստանը, Ուզբեկստանը, Էստոնիան, կառավարության ղեկավարները կներկայացնեն Հայաստանը և Վրաստանը։ Ադրբեջանից, Բելառուսից և Տաջիկստանից սպասվում են նախարարներ։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՉի հաջողվել անվստահություն հայտնել կառավարությանը
Հաջորդ հոդվածըՊետդումայում ակտիվ մասնակցություն են ակնկալում