‘Ռուսաստանի եւ Ֆրանսիայի ԱԳ նախարարները կանդրադառնան ԼՂ խնդրին’

1608

Ռուսաստանի եւ Ֆրանսիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի եւ Ժան Իվ Լե Դրիանի միջեւ հունիսի 20-ին կայանալիք հանդիպմանը, հնարավոր է, որ անդրադարձ կատարվի նաեւ ԼՂ հիմնախնդրի լուծման հարցին, լրագրողներին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Չենք բացառում այդ հարցի քննարկումը միջազգային խնդիրների շարքում: Բնականաբար, մենք ֆրանսիացի գործընկերների հետ երկխոսության մեջ ենք, այդ թվում նաեւ այդ հարցում», — ասել է Մարիան:

Նա նաեւ նշել է, որ իրավիճակը պահանջում է առաջխաղացում եւ խնդրի լուծում, դրա համար էլ վերջին շրջանում տարբեր ձեւաչափերորւմ կոնտակտները հաճախակիացել են: Զախարովան ասել է, որ Ռուսաստանը, որպես միջնորդ, ամեն ինչ անում է, որպեսզի փոխզիջում գտնվի, սակայն ոչ ի վնաս երկու ժողովուրդների: 

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ-ում ցուցարարների վրա հարձակման գործով 2 թուրք է ձերբակալվել’
Հաջորդ հոդվածը‘Դենիս Ռոդմանը Կիմ Չեն Իրին է նվիրել Դոնալդ Թրամփի գիրքը’