‘Ռուսաստանի զինվորների մայրերի կոմիտե. 2013 թվականի վերջից Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանից սկսել են հաճախ բողոքներ հնչել’

1137

Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանից 2013 թվականի վերջից սկսել են հաճախ բողոքներ հնչել: Այդ մասին «Մոսկովսկի կոմսոմոլեցին» հայտարարել է Ռուսաստանի զինվորների մայրերի  կոմիտեի պատասխանատու քարտուղար, ՊՆ առընթեր հանրային խորհրդի անդամ Վալենտինա Մելնիկովան:

«Նախկինում, 2009-2013 թթ. այնտեղ ընդհանրապես հանգիստ էր, զինվորներից կամ նրանց մայրերից մենք ոչ մի բողոք չենք լսել: Սակայն, ինչպես հասկանում եք, ծառայողական մթնոլորտը զորամասում մեծապես կախված է հրամանատարից: Եվ ահա 2013 թվականի վերջից այդ զորամասից սկսեցին բավականին հաճախ բողոքներ հնչել: Չեմ կարող ասել, թե դրանք զանգվածային էին, սակայն, այնուամենայնիվ, կային», — նշել է Մելնիկովան:

Նրա ասելով, դժգոհում էին, հիմնականում, այն բանից, որ զինծառայողներից փող են վերցնում, նվաստացնում են և ժամանակին ուղարկում հոսպիտալ` բուժման, ընդ որում զինվորները, հիմնականում, մեղադրում էին ոչ թե ծառայակիցներին կամ զորամասի հրամանատարությանը, այլ` հենց կրտսեր սպաներին: «Մեզ վիճակվել է այդ դեպքերի առնչությամբ դիմել զինդատախազին: Մասնավորապես, դա վերաբերել է փող վերցնելուն, ինչից հետո նման խախտումները դադարել են», — ասել է նա: Հաղորդում է ԱրմԻնֆոն:

Նախորդ հոդվածը‘Հենրիխ Մխիթարյանը չի ուզում հեռանալ «Բորուսիայից»’
Հաջորդ հոդվածը‘Արմեն Հարությունյանը նշանակվել է գլխավոր դատախազի տեղակալ’