‘Ռուսաստանի ընդդիմությանը թույլ չեն տա երթ անցկացնել’

685

Մոսկվայի քաղաքապետարանը մերժել է մայրաքաղաքի կենտրոնում հոկտեմբերի 26-ին երթ անցկացնելու վերաբերյալ ընդդիմության դիմումը՝ պատճառաբանելով, որ «Ակցիան համաձայնեցված չէ», այսօր Интерфакс-ին տեղեկացրել է տարածքային անվտանգության վարչության ղեկավարի տեղակալ Վասիլի Օլեյնիկը: Այն հարցին, թե արդյո՞ք ընդդիմությանը այլ երթուղի կառաջարկվի, Օլեյնիկը պատասխանել է, որ խնդիրը երթուղին չէ, և որ «ակցիան համաձայնեցված չէ ամբողջությամբ»:

Ընդդիմությունը հոկտեմբերի 26-ին նախատեսել էր երթ անցկացնել30 հազար մասնակիցներով: Որպես կազմակերպիչներ՝ հանդես են գալիս «Բողոքի գործողությունների կոմիտեն» և «Մայիսի 6-ի կոմիտեն»: Երթը լինելու էր ի պաշտպանություն «մայիսի 6-ի կալանավորների»: Հիշեցնենք, որ 2012 թ. մայիսի 6-ին իշխանությունների կողմից արտոնված երթն ավարտվեց Բոլոտնայա հրապարակում ոստիկանության հետ ընդհարումներով և ձերբակալություններով:

Ի դեպ, ազգայնականներն էլ հայտարարել են, որ Մոսկվայի իշխանությունները չեղյալ են հայտարարել ընդդեմ անլեգալ միգրացիայի բողոքի ցույցի թույլտվությունը, որը նախատեսված էր անցկացնել առաջիկա շաբաթ օրը՝ հոկտեմբերի 19-ին: Ազգայնականներից մեկը լրատվամիջոցին հայտնել է, որ քաղաքապետարանը դա արել է Բիրյուլյովոյի դեպքերից հետո, որտեղ անցյալ կիրակի զանգվածային անկարգություններ էին տեղի ունեցել՝ Ադրբեջանի մի քաղաքացու կողմից տեղացի բնակչի սպանության պատճառով, փոխանցում է intertfax.ru-ն:

Նախորդ հոդվածը‘ 2014-ին մանկավարժների աշխատավարձի դրույքաչափը կավելանա 11 հազար 600 դրամով ‘
Հաջորդ հոդվածը‘Բրիտանացի հրշեջները սերենադ են երգել Ջուդի Դենչի համար’