Ռուսաստանի իշխանությունները զգուշացնում են

121

Վերջին օրերին Ռուսաստանի իշխանությունները մի քանի տագնապալի հայտարարություն են արել նոր «Օմիկրոն» հարուցիչի առաջիկա բռնկման մասին, որը, նրանց գնահատականներով, պետք է սկսվի առաջիկա շաբաթներին և կարող է շատ ավելի լայնածավալ լինել, քան կորոնավիրուսի բոլոր նախորդ ալիքները։

Վարակաբանների խոսքով՝ նոր շտամն իսկապես կարող է ավելի վտանգավոր լինել ռուսաստանցիների համար, թեպետ  պակաս ագրեսիվ է համարվում։

Փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան չորեքշաբթի տեղեկացրել է, որ Ռուսաստանին չի հաջողվի խուսափել կորոնավիրուսով հիվանդացության մակարդակի նոր վերելքից «Օմիկրոնի» պատճառով։ Ավելի վաղ Ռոսպոտրեբնազորի ղեկավար Աննա Պոպովան նախազգուշացրել է, որ երկրում օրական վարակվածների թիվը համավարակի մեկնարկից ի վեր առաջին անգամ կարող է վեցանիշ լինել։

Նախագահ Վլադիմիր Պուտինը կառավարության անդամների հետ խորհրդակցության ժամանակ հայտարարել է, որ համավարակի նոր ալիքին նախապատրաստվելու համար կա «գոնե երկու շաբաթ»։

Այս պահի դրությամբ Ռուսաստանում հայտնաբերվել է «Օմիկրոնի» 598 դեպք երկրի 13 շրջաններում։ Տատյանա Գոլիկովայի խոսքով՝ այդ դեպքերի մեծ մասն առայժմ բաժին է ընկնում մոսկովյան շրջանին, որն էլ, ամենայն հավանականությամբ, «իր վրա կկրի նոր շտամի տարածման առաջին հարվածը»։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածը«Օմիկրոնը» նահանջում է
Հաջորդ հոդվածըԳրուշկո․ «Շատ տարաձայնություններ կան հիմնարար հարցերի շուրջ»