‘Ռուսաստանի ԿԸՀ ղեկավարը կհետևի Հայաստանի ընտրություններին’

1030

Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչները կդիտարկեն Հայաստանում փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրությունների ընթացքը,  ИТАР-ТАСС-ին հաղորդել է ԿԸՀ քարտուղար Նիկոլայ Կոնկինը:

«Խումբն արդեն կազմավորվել է, քիչ ավելի վաղ Հայաստան կմեկնեն ԿԸՀ անդամ Սերգեյ Դանիլենկոն և ՌԴ սուբյեկտների ընտրական հանձնաժողովների մի քանի ղեկավարներ»,-ասել է Կոնկինը և հավելել, որ բուն ընտրությունների օրը Հայաստանում կաշխատի նաև ՌԴ ԿԸՀ նախագահ Վլադիմիր Չուրովը:

Նախորդ հոդվածը‘Յուրգեն Կլոպ. Գվարդիոլայի համար նոր Մոուրինյո եմ լինելու’
Հաջորդ հոդվածը‘Հարավային Աֆրիկայում երկու գնացք է բախվել. Կան տասնյակ տուժածներ’