‘Ռուսաստանի ԿԸՀ ղեկավարը «ցնցված» է ԱՄՆ պետքարտուղարության հայտարարությունից’

914

Ռուսաստանի ԿԸՀ ղեկավար Վլադիմիր Չուրովը հայտարարել է, որ ցնցված է ԱՄՆ պետքարտուղարության հայտարարությունից՝ Ղրիմում և Սևաստոպոլում անցկացված ընտրությունները և դրանց արդյունքները չճանաչելու վերաբերյալ:

Չուրկինը նաև հայտարարել է, թե հանձնարարել է կապվել ընտրական իրավունքի ռուսաստանյան հասարակական ինստիտուտի հետ և կազմակերպել ԱՄՆ կոնգրեսի միջանկյալ ընտրությունների մոնիթորինգ, հատկապես այնպիսի նահանգներում, ինչպես Թեքսասը և Նյու-Մեխիկոն: «Չգիտես ինչու՝ ինձ թվում է՝ 19-րդ դարում այնտեղ ամեն ինչ կարգին չի եղել՝ միավորվելու հանրաքվեի հետ կապված: Թող ընտական իրավունքի ռուսաստանյան ինստիտուտը ուշադիր տնտղի՝ արդյո՞ք այդ նահանգներում ընտրությունները կարելի է օրինակարգ ճանաչել»,- ասել է ԿԸՀ ղեկավարը:

Նախօրեին ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Մարի Հարֆը հայտարարել էր, թե ամերիկյան կառավարությունը չի ճանաչում ո՛չ կիրակի օրը Ղրիմում և Սևաստոպոլում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների և հանրապետության պետական խորհրդի ընտրությունները, ո՛չ էլ դրանց արդյունքները, փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Քաբուլում որոտացած պայթյունից զոհվել է ՆԱՏՕ-ի երեք զինվոր’
Հաջորդ հոդվածը‘Փարիզում ձերբակալվել է խոշոր խաղատան սեփականատերը՝ Նիկոլա Սարկոզիի մտերիմը’