‘
Ռուսաստանի կոմունիստական կուսակցության «Կարմիր գիծ» հեռուստաալիքը հեռարձակման թույլտվություն է ստացել, հայտարարել է կուսակցության առաջնորդ Գեննադի Զյուգանովը:
«Մեր «Կարմիր գիծ» ալիքը մեկ օր առաջ պաշտոնապես լիցենզիա է ստացել եւ պատրաստ է ողջ երկրով մեկ հեռարձակում սկսելու», — ասել է Զյուգանովը կուսակցության պլենումի ժամանակ, փոխանցում է Interfax-ը:
Սրանից առաջ ալիքը հեռարձակվում էր համացանցով: Հեռուստաալիքով ցուցադրում են ըհիմնականում փաստագրական ֆիլմեր, հատուկ ռեպորտաժներ, քաղաքական թոք-շոուներ եւ հարցազրույցներ:
‘