‘Ռուսաստանի հայերը կընտրեին Րաֆֆի Հովհաննիսյանի՞ն’

1075

Թեև Ռուսաստանի հայերի միությունը հայտարարել է, որ առաջիկա նախագահական ընտրություններում սատարելու է ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին, բայց միության պաշտոնական կայքում քվեարկությունը նախասիրությունների այլ պատկեր է արձանագրում:

Հարցին, թե նախագահի 8 թեկնածուներից ում եք պատրաստվում ընտրել, կայքի այցելուների 30.4 տոկոսը նախընտրել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին, 29 տոկոսը քվեարկել է բոլորին դեմ, իսկ ՀՀԿ թեկնածուին նախընտրել է միայն 24 տոկոսը, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանին՝ 11,2 տոկոսը, ինքնաառաջադրված Արման Մելիքյանին՝ 1,8 տոկոսը, Հրանտ Բագրատյանին ու Անդրիաս Ղուկասյանին՝ 1,1 տոկոսը, էպոսագետ Վարդան Սեդրակյանին՝ 0,7 տոկոսը և Արամ Հարությունյանին ոչ ոք չի նախընտրել: Այս մասին գրում է «Առավոտը»:

\"\"

Նախորդ հոդվածը‘Կրիշտիանու Ռոնալդուն՝ 28 տարեկան’
Հաջորդ հոդվածը‘Իրանում ձերբակալվել է Ահմադինեժադի զինակիցը’