‘Ռուսաստանի հայ համայնքը այսօր դատարանում կսատարի Լեւոն Հայրապետյանին’

780

Ռուսաստանաբնակ հայ գործարար, արցախցի Լեւոն Հայրապետյանի խափանման միջոցի վերաբերյալ  փաստաբանների ներկայացրած միջնորդության քննությանը հայ բարերարին սատարելու համար օգոստոսի 13-ին Մոսկվայի քաղաքային դատարանի առջեւ են հավաքվելու հայ համայնքի ներկայացուցիչներ:

Այս մասին News.am-ին հայտնել է Լեւոն Հայրապետյանի վստահված անձ Արթուր Սաֆարյանը, որը բարերարի եղբոր հետ մեկնել է Մոսկվա՝ դատական նիստին ներկա գտնվելու համար:

«Ինչպես գիտեք, օգոստոսի 13-ին Մոսկվայի քաղաքային դատարանում որոշվելու է, թե ինչ խափանման միջոց կընտրվի: Հույս ունենք, որ շատ հայեր կգան սատարելու, բայց քանի որ դատարանի դահլիճը փոքր է, մի մասը բակում կսպասի: Մեծ հետաքրքրություն կա, շատերն են ասում, որ անպայման գալու են: Ռուսաստանի հայերի միությունն էլ է մեզ աջակցում այս հարցում»,- ասաց նա:

Արթուր Սաֆարյանի խոսքով՝ իրենք մեծ հույսեր ունեն, որ Լեւոն Հայրապետյանին ազատ կարձակեն կամ գոնե  որպես խափանման միջոց կընտրեն տնային կալանքը:

Նախորդ հոդվածը‘Ոստիկանության զանգից հետո «Թումոն» արգելել է Գանդիի մասին ֆիլմի ցուցադրումը. Epress’
Հաջորդ հոդվածը‘Ալիևի նստավայրի դիմաց ադրբեջանցի է ինքնահրկիզվել’