Ռուսաստանի հավաքականը զրկվեց նաեւ Եվրո-2024-ից

124

Ֆուտբոլի Ռուսաստանի հավաքականը չի մասնակցի 2024թ․ Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի վիճակահանությանը, հաղորդում է Ռուսաստանի ֆուտբոլային միության մամուլի ծառայությունը։

ՈւԵՖԱ-ն եւ ՖԻՖԱ-ն ուժի մեջ են թողել Ռուսաստանի հավաքական եւ ակումբային թիմերի որակազրկումը, որի պատճառը Ուկրաինայում ռուսական զինուժի գործողություններն են։

Ռուսաստանի ֆուտբոլային միությունը ՈւԵՖԱ-ի որոշումը վիճարկել էր Լոզանի Մարզական վճռաբեկ դատարանում եւ մերժում էր ստացել։

Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի վիճակահանությունը տեղի կունենա հոկտեմբերի 9-ին Ֆրանկֆուրտում։ Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարը տեղի կունենա 2024թ․ հունիսի 14-ից հուլիսի 14-ը Գերմանիայում։

Նախորդ հոդվածըՌաիսին ժամանել է մասնակցելու ՄԱԿ-ի Գերագույն ասամբլեային
Հաջորդ հոդվածը«Բարսելոնայի» պաշտպանությունն ամենահուսալին է այս մրցաշրջանում