Ֆուտբոլի Ռուսաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Տաջիկստանի ազգային թիմի հետ, հաղորդում է Ռուսաստանի ֆուտբոլային միության մամուլի ծառայությունը։
Հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 17-ին Դուշանբեում։
Ավելի վաղ ռուսական լրատվամիջոցները հաղորդել էին, որ Վալերի Կարպինի գլխավորած թիմը կարող է ընկերական հանդիպում անցկացնել Ուզբեկստանի հավաքականի հետ։
Ուկրաինայում շարունակվող պատերազմի պատճառով Ռուսաստանի հավաքականը հեռացվել է Եվրո-2024-ի ընտրական մրցաշարից եւ Ազգերի լիգայից։