‘Ռուսաստանի հավաքականի ֆուտբոլիստները քանի՞ միլիոն են վաստակել…’

1340

Ֆուտբոլի աշխարհի առաջնության առաջին տուրում Սաուդյան Արաբիայի նկատմամբ տարած հաղթանակի համար Ռուսաստանի ազգային թիմի ֆուտբոլիստները ստացել են 6 միլիոն եվրո պարգևավճար: Մարզչական շտաբն էլ պարևատրվել է 2 միլիոն ԱՄՆ դոլարով: Այս մասին հայտնում է «Ստարայա Պլոշչադ» հեռուստաընկերությունը:

Եգիպտոսի նկատմամբ տարած հաղթանակի համար Ռուսաստանի հավաքականի ֆուտբոլիստները ստացել են 9, իսկ մարզչական շտաբը՝ 3 միլիոն դոլար:

Նույն աղբյուրի համաձայն Ուրուգվայի հետ առաջիկա խաղում դրական արդյունքի դեպքում պարգևատրում նախատեսված չէ, իսկ եթե Ռուսաստանի հավաքականին հաջողվի հաղթահարել 1/8-րդ եզրափակչի արգելքը ապա ֆուտբոլիստները կստանան 15 միլիոն դոլար:

Նախորդ հոդվածը‘Յոզեֆ Բլատեր. «Ֆուտբոլը ՖԻՖԱ-ի սեփականությունը չէ»’
Հաջորդ հոդվածը‘Մելանյա Թրամփի բաճկոնի մակագրությունը փոթորկել է համացանցը ‘