‘Ռուսաստանի հարավում արտակարգ դրության ռեժիմ է մտցվում’

941

Ռոստովի մարզի իշխանությունները նախատեսում են չորեքշաբթի երեկոյան արտակարգ դրության ռեժիմ մտցնել՝ Ուկրաինայի սահմանային  տարածքներում  անցկացվող հատուկ գործողության և փախստականների հոսքի մեծացման պատճառով: Այդ մասին տեղեկացրել է տարածաշրջանի փոխնահանգապետ Վադիմ Արտյոմովը:

Նրա խոսքով՝ անցած օրվա ընթացքում Ուկրաինայից Ռոստովի մարզ է մտել մոտավորապես 7 հազար մարդ:

Ուկրաինայի սահմանապահ ծառայությունը հերքում է ուկրաինացիների զանգվածային տեղափոխության մասին լուրերը Ռուսաստանի տարբեր շրջաններ, որոնք սահմանակից են Ուկրաինայի մարզերին: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Հասմիկ Պողոսյանը Անաստաս Միկոյանին համեմատեց Նապոլեոնի հետ’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանի մարզերում արձանագրվել են բրուցելոզ հիվանդության դեպքեր’