‘Ռուսաստանի հետ հակամարտության նոր սրացման հարցում Արևմուտքը պաշտպանում է Ուկրաինային’

1368

Եվրամիության երկրները, ՆԱՏՕ-ն և ԱՄՆ-ը Ռուսաստանին կոչ են արել վերականգնել Կերչի նեղուցում նավերի ազատ երթևեկը և գրավված նավերը վերադարձնել Ուկրաինային:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ շտապ հրավիրված նիստն ավարտվել է առանց որևէ բանաձև ընդունելու: Նիստը հրավիրվել է թե՛Ուկրաինայի և թե՛ Ռուսաստանի պահանջով, որոնք միմյանց մեղադրում են սադրանք հրահրելու մեջ: Կիևը պնդում է, որ երկու զրահապատ նավերը և բուքսիրը Կերչի նեղուցով Օդեսայից գնում էին Մարիուպոլ, ինչի մասին նախապես ռուսաստանցիները տեղեկացվել են, իսկ Մոսկվայի պնդմամբ՝ ուկրաինացիները խախտել են սահմանը:

ՄԱԿ-ի ԱԽ անդամները չեն ընդունել Մոսկվայի առաջարկած օրակարգը՝ «Ուկրաինայի կողմից ռուսաստանյան սահմանը խախտելու» վերաբերյալ: Յոթ երկիր, այդ թվում՝ ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան, դեմ են քվեարկել, Չինաստանը, Ռուսաստանը, Ղազախստանը և Բոլիվիան՝ «կողմ», չորս երկիր ձեռնպահ է մնացել:

Միացյալ Թագավորության ներկայացուցիչը Ռուսաստանին մեղադրել է Ազովի ծովում լիակատար վերահսկողություն ձեռք բերելու փորձի մեջ, իսկ Ֆրանսիայի ներկայացուցիչը  երեկվա այս միջադեպն անվանել է Ղրիմի անեքսիայի անմիջական հետևանքը:

 ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Դմիտրի Պոլյանսկին «դեմ» քվեարկողներին մեղադրել է այն բանում, որ նրանք «տրվել են հոտային բնազդին», և նիստն անվանել է «հաշիվմաքրոցի խաղահրապարակում»:

Փոխանցում է BBC-ն:

 

Նախորդ հոդվածը‘Չինացի գիտնականը հայտարարել է, որ ծնվել են գենետիկորեն մոդիֆիկացված երեխաներ’
Հաջորդ հոդվածը‘Նախարարի կարծիքով՝ լրագրողի սպանությունը կատարվել է երաժշտության ուղեկցությամբ’