‘Ռուսաստանի հոկեյի հավաքականը՝ Օլիմպիական խաղերի չեմպիոն’

1451

Փհենչհան-2018-ի խաղային վերջին օրն արգասաբեր է մեկնարկում այս Խաղերին ոչ պաշտոնական ձևով մասնակցող ռուս մարզիկների համար:

Ռուսաստանի հոկեյի հավաքականը դարձել է Օլիմպիական չեմպիոն:

Ռուս մարզիկները եզրափակչում 4:3 հաշվով հաղթել են Գերմանիայի ընտրանուն:

Գերմանիայի հավաքականից աչքի են ընկել Ֆելիքս Շյուտցը, Դոմինիկ Կագունը և Յոնաս Մյուլերը, իսկ ռուսներից՝ Նիկիտա Գուսևը (2), Վյաչեսլավ Վոինովը և Կիրիլ Կապրիզովը:

Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալները բաժին են հասել կանադացիներին, որոնք 6:4 հաշվով հաղթել են Չեխիային:

Հիշեցնենք, որ ռուս հոկեյիստները Օլիմպիադայի եզրափակչում խաղում էին 20-ամյա դադարից հետո:

Նախորդ հոդվածը‘«Մանչեսթ Յունայթեդ»-«Չելսի». Խաղից առաջ’
Հաջորդ հոդվածը‘Ղարաբաղյան շարժման եւ մարտի 1-ի խորհուրդները. ՉԻ’