‘Ռուսաստանի մամուլ. Սոբչակն առաջ է անցել բոլորից, բացի Պուտինից’

2083

Լրագրող Քսենյա Սոբչակը հինգ դաշնային հեռուստաալիքների սյուժեներում հիշատակվելու թվով առաջ է անցել նախագահի բոլոր «ավանդական» թեկնածուներից, բացառությամբ Վլադիմիր Պուտինի (որն, ի դեպ, դեռ չի հայտարարել նախագահական ընտրություններում իր մասնակցության մասին): Այս արդյունքներն են ստացվել «Մեդիալոգիայի» հաշվարկներից, ինչն արվում է ՌԴԿԿ պատվերով: Սոբչակը հավաքել է եթերում հիշատակությունների 16 %-ը, Վլադիմիր Պուտինն առջևում է 66,4 %-ով:

«Ժամանակակից ռուսաստանյան լրագրությունը և ԶԼՄ-ներն աչքի են ընկում նրանով, որ լուրջ թեկնածուները նրանց չեն հետաքրքրում,- Коммерсант-ին հայտարարել է ՌԼԴԿ-ից պետդումայի փոխխոսնակ Իգոր Լեբեդևը:- Ցանկացած  ծաղրածու կամ բոմժ առաջադրվում է, ու դուք նետվում եք դրանց մասին գրելու, մանավանդ՝ եթե նրանք օգտվում են վարչական ռեսուրսի աջակցությունից»:

ՌԼԴԿ-ում Վլադիմիր Ժիրինովսկու թեկնածությանը այլընտրանք չեն տեսնում, իսկ «աղջկան բոլորը կմոռանան, երբ նա չգրանցվի», վստահ է Լեբեդևը:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Վահան Թումանյան. Նժդեհականության բումերանգը’
Հաջորդ հոդվածը‘Սպանվել է Պուտինի դեմ մահափորձ կազմակերպելու մեջ մեղադրվողի կինը’