‘Ռուսաստանի միգրացիոն օրենքների խստացումը կվատթարացնի Հայաստանի տնտեսության վիճակը’

832

Ռուսաստանում միգրացիոն քաղաքականության խստացումը գործազրկության և աղքատության աճի կհանգեցնի Հայաստանում: Փետրվարի 19-ին մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է ՀՀ գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:

Նրա ասելով, Ռուսաստանում կա շուրջ 170 հազար աշխատանքային միգրանտ Հայաստանից, որոնք տարեկան շուրջ 180 մլն դոլար են ուղարկում հայրենիքում ապրող իրենց մերձավորներին: Նա նշել է, որ հայաստանցի աշխատանքային միգրանտները ստիպված են լինելու վերադառնալ: «Եթե Ռուսաստանից Հայաստան վերադառնա թեկուզ

70 հազար միգրանտ, դա կհանգեցնի գործազրկության, աղքատության և սոցիալական լարվածության աճի հանրապետությունում: Հայաստանի քաղաքացիների համար ոչ մի արտոնություն չի նախատեսվում», — ասել է Մակարյանը: Նա հավելել է, որ Ռուսաստանից Հայաստան մասնավոր փոխանցումները կազմում են ֆիզիկական անձանց դրամական փոխանցումների ընդհանուր ծավալի մինչև 85 տոկոսը, և դրանց ներհոսի կրճատումը, ընդհանուր առմամբ, բացասաբար կանդրադառնա երկրի տնտեսության վիճակի վրա:

Հիշեցնենք, որ տարեսկզբից Ռուսաստանում ուժի մեջ են մտել «ՌԴ մուտքի և ելքի մասին» և ՌԴ-ում օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին» օրենքների փոփոխությունները, որոնց համաձայն, 2014 թվականի հունվարի 1-ից սկսած առանց վիզայի ՌԴ տարածք մուտքի իրավունք ունեցող երկրների (այդ թվում Հայաստանի) քաղաքացիները Ռուսաստանի տարածքում կարող են գտնվել 90 օր` յուրաքանչյուրջ 180 օրվա ընթացքում: 

Նախորդ հոդվածը‘Ուկրաինայի Անվտանգության ծառայությունը նոր հետաքննություն է սկսում’
Հաջորդ հոդվածը‘Փետրվարի 20-ին Կիեւում կկայանա «Վալենսիա»-«Դինամո» ֆուտբոլային խաղը’