Ասիայի շախմատային ֆեդերացիան (ԱՇՖ) Ռուսաստանի շախմատային ֆեդերացիային ընդունել է իր կազմ։ ԱՇՖ-ում տեղի ունեցած քվեարկությունում Ռուսաստանին ընդունելու կողմ է քվեարկել 29, դեմ՝ 1, ձեռնպահ` 6։ Տեղափոխությունը տեղի կունենա մայիսի 1-ին։
«Այսօր տեղի ունեցավ պատմական իրադարձություն։ Առաջին անգամ աշխարհի ուժեղագույն շախմատային ֆեդերացիաներից մեկը փոխեց մայրցամաքային գրանցումը»,- Ռուսաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահ Անդրեյ Ֆիլատովի խոսքը մեջբերում է կազմակերպության կայքը։
Ռուսաստանի ներկայացուցիչները մարտի 2-ից 14-ը Սերբիայում կմասնակցեն Եվրոպայի անհատական առաջնությանը։